Երևանում 43–ամյա որդին կասկածվում է 81–ամյա մոր սպանության մեջ
24.11.2020,
17:54
Երևանում 43–ամյա որդին կասկածվում է 81–ամյա մոր սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` նոյեմբերի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի որոշմամբ՝ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 43-ամյա Ռաֆայել Մ․-ն։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, նոյեմբերի 13-ին Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որբժիշկների խումբը կանչով մեկնել է Ներքին Շենգավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է նույն տան բնակիչ 81-ամյա Գ․Ղ․-ի դին։
Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել էր, որ մահացածի դեմքին հայտնաբերվել են կապտուկներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ), և Գ․Ղ․-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել մահացածի որդին՝ Ռաֆայել Մ․-ն։–0–
Загружается новость ... "Лево"