Երևանի վերելակներից մեկում 40–ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություններ է կատարել 9–ամյա աղջկա նկատմամբ
18.03.2021,
12:14
Երևանի վերելակներից մեկում 40–ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություններ է կատարել 9–ամյա աղջկա նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը Իսահակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գ․ Ջ․-ն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենց շենքի վերելակում անհայտ անձը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ։
Ահազանգով նշված վայր են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։–0–