Խոշոր ավտովթար Շիրակում. կա 4 տուժած, այդ թվում` երկու երեխա

27.12.2019, 17:10
Խոշոր ավտովթար Շիրակում. կա 4 տուժած, այդ թվում` երկու երեխա
Խոշոր ավտովթար Շիրակում. կա 4 տուժած, այդ թվում` երկու երեխա

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01:05-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան հասցեում բախվել են Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գևորգ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 2109 մակնիշի և Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Սահակյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel Zafira-ի ուղևոր, Արթիկի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Հակոբյանը, և ՎԱԶ-ի ուղևորներ 33-ամյա Նարինե Սարգսյանը, 14-ամյա Ռուզաննա Ալեքսանյանն ու 8-ամյա Սիրեկան Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երբ 09-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա եղել է ոչ սթափ: Այդ տեղեկությունը պարզելու նպատակով նշանակվել է սթափության փորձաքննություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 09-ի վարորդը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-