431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի դեպք Գյումրիում. 38–ամյա տղամարդը ծեծել է 62–ամյա հորեղբորը, վերջինս մահացել է

10:40
07 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 5-ին, ժամը 03.15-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Մելիք Սարգսյան փողոցի տներից մեկում դիակ կա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ժամը 03.30-ին Մոսկվայից ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և խնդրել, որ Մելիք Սարգսյան փողոցի նշված տուն շտապ ոստիկաններ մոտենան:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը վերոհիշյալ տանը հայտնաբերել է 62-ամյա Վռամ Հ.-ի դին:

Загружается новость ... "Лево"

Արտաքին զննությամբ դիակի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Սմբատ Հ.-ն: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ մարտի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի է ենթարկել 62-ամյա հորեղբորը, որը մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սմբատ Հ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 38-ամյա Սմբատ Հ.-ն 2016 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
24 Նոյեմբերի 2023
Կրակել ու վիրավորել էր 4 երիտասարդի․ արտակարգ դեպք Ձորաղբյուրում
Արտակարգ դեպք Ձորաղբյուրում
13:50
24 Նոյեմբերի 2023
Այսօր կրակոցներ են հնչել Փարաքարում․ կա վիրավոր
Կրակոցներ Փարաքարում․ կա վիրավոր
09:47
24 Նոյեմբերի 2023
Սիսիան–Երևան ճանապարհին բեռնատարներ են բախվել
Ճանապարհը երկկողմանի երկկողմանի փակ է
14:24
23 Նոյեմբերի 2023
ՌԴ քաղաքացի 24–ամյա կինը Երևանում ռուսաստանցի կանանց է հավաքագրել պոռնկությամբ զբաղվելու համար
24–ամյա կինը սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ
11:01
23 Նոյեմբերի 2023
Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգ թմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար (ՎԻԴԵՈ)
Իրանից՝ Չինաստանի քաղաքացու համար․ ՀՀ–ի տարածքով փորձել են 800մլն դրամի 10կգթմրանյութ մատակարարել Չինաստանի քաղաքացու համար․ ՎԻԴԵՈ
21:15
22 Նոյեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ տրոլեյբուսի քարշակման ժամանակ «ԶԻԼ»–ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի վարորդին
Երևանում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «ԶԻԼ»–ը հետ է ընթացել ու վրաերթի ենթարկել տրոլեյբուսի վարորդին
14:10
22 Նոյեմբերի 2023
Մինչև հրշեջները պայքարում էին խոշոր հրդեհի հետ, գոմում կովը հորթուկ է ծնել․ արտակարգ միջադեպ Վանաձորում
Մինչև հրշեջները պայքարում էին խոշոր հրդեհի հետ, գոմում կովը հորթուկ է ծնել
22:02
21 Նոյեմբերի 2023
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սունկ է աճեցրել ու վաճառել (ՎԻԴԵՈ)
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սնկանոց է բացել, սունկն աճեցրել ու վաճառել․ ՎԻԴԵՈ
16:03
21 Նոյեմբերի 2023
Երևանում տղամարդը մեքենայից նետել է կաթուցիչով թմրամիջոցն ու պարեկներին առաջարկել 80 հազ․ դրամի կաշառք
Երևանում տղամարդը մեքենայից նետել է կաթուցիչով թմրամիջոցն ու պարեկներին առաջարկել 80 հազ․ դրամի կաշառք
15:29
21 Նոյեմբերի 2023
Տագնապալի տվյալներ․ Երևանում 10 ամսում ավտովթարի հետևանքով 66 մարդ է մահացել (ՎԻԴԵՈ)
Տագնապալի տվյալներ․ 66 մահ՝ 10 ամսում․ ՎԻԴԵՈ