Արթիկում 32–ամյա կինը դրդել է, որպեսզի 10–ամյա դուստրը խանութի դրամարկղից գումար գողանա (ՎԻԴԵՈ)
01.07.2021,
15:54
Արթիկում 32–ամյա կինը դրդել է, որպեսզի 10–ամյա դուստրը խանութի դրամարկղից գումար գողանա.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 27-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել մի հանրախանութի փոխտնօրեն: Ըստ նրա` ժամեր առաջ հանրախանութի դրամարկղից գողացել էին մոտ 400 հազար դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ուսումնասիրվեց տարածքը, առաջ քաշվեցին վարկածներ: Բաժնի ծառայողները հաղորդումից 45 րոպե անց, գողություն կատարելու կասկածանքով, բաժին հրավիրեցին Արթիկի 32-ամյա մի բնակչուհու: Նա խոստովանեց ու պատմեց հետևյալը: Հանրախանութում նկատելով, որ դրամարկղի դարակը բաց է, իր 10-ամյա դստերն ուղղորդել էր գողության: Բացատրելով, թե ինչ պետք է անի, ինքը խանութից դուրս էր եկել ու սպասել, աղջնակն էլ այդ ընթացքում դրամարկղից թռցրել էր մոտ 70 հազար դրամ ու միացել մորը:
Մայրը ներկայացրել է գումարի մի մասը:
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հանրախանութի աշխատակիցներն էլ պետք է պարզեն, թե 70 հազարի գողությունից հետո դրամարկղի պակասորդը ինչպես կազմեց մոտ 400 հազար դրամ: Այս խրթին հարցը, ինչպես և դեպքի մյուս հանգամանքները քննությամբ պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–