Շիրակի մարզի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ, 12 և 8 տարեկան երեխաների դիեր
17:22
09 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա կնոջ, 12 և 8 տարեկան երեխաների դիեր։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-