Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան

09.03.2023, 10:15
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Անչափահաս տղաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:-0-