Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում

21.10.2019, 10:45
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում, Փոքաշեն գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, 1 մարդ` Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ողբերգական ավտովթար էր գրանցվել Երևանում։ BMW մակնիշի մեքենան Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 մարդ մահացել էր, ևս երկուսը` վիրավորվել։–0–