631.65
7.19
519.28
+30
Եղանակը Երևանում
Հայ

Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է

19:00
12 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ:

«Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գանգատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը:

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:27
11 Հունիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Մահվան ելքով վրաերթ Լոռիում. Ալավերդու քաղաքապետը սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել 51–ամյա քաղաքացու. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ.ՎԻԴԵՈ
12:47
11 Հունիսի 2021
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
Երկու անձ է «բռնվել» դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար 9մլն դրամի ընտրակաշառք փոխանցելու պահին
17:16
10 Հունիսի 2021
Դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը (ՎԻԴԵՈ)
Գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ.ՎԻԴԵՈ
11:55
10 Հունիսի 2021
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
Փարաքարի դպրոցներից մեկում փլուզում է տեղի ունեցել
11:05
10 Հունիսի 2021
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
Արտառոց դեպք Երևանում. 20–ամյա եղբայրը փորձել է գոտիով խեղդել 14–ամյա քրոջը
14:34
09 Հունիսի 2021
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
13:12
09 Հունիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լադան մխրճվում է ԶԻԼ–ի մեջ, վերջինս կողաշրջվում է. կա տուժած (ՎԻԴԵՈ
10:59
09 Հունիսի 2021
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
15:35
07 Հունիսի 2021
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով.ՎԻԴԵՈ