ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։40-ի սահմաններում 29–ամյա տղամարդն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, անուհետև հայտնվել ձորում՝ բախվելով հողաթմբերին, ապա՝ երկաթե ճաղավանդակին։
Վարորդը հոսպիտալացվել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–