ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 56-ամյա տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և Մալաթիայի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդուն դանակահարել է ընկերոջ 29-ամյա կինը: Նա ձերբակալվել, տարվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում