631.17
7.03
523.1
+19
Եղանակը Երևանում
Հայ

Գիշերվա կես մտել է տուն ու որսորդական հրացանով սպանել 29–ամյա տղամարդուն. 45–ամյա տղամարդը մեղադրում է սպանություն և մահափորձ կատարելու մեջ

15:53
03 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 45-ամյա տղամարդու կողմից սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 

Նույն օրը՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 45-ամյա տղամարդը հասնելով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասերից մեկի մոտ, որոշել է մոտակա ելակի հողակտորից ելակ ուտել ու շարունակել ճանապարհը: Սակայն հանդիպելով հողամասի սեփականատիրոջը՝ վեճի է բռնվել նրա հետ, որի ընթացքում 45-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի: 

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ն մասի և 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:24
13 Մայիսի 2021
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
12:57
13 Մայիսի 2021
Հիվանդանոց տեղափոխված 21–ամյա երիտասարդն ինքն իրեն էր կրակել
Հիվանդանոց տեղափոխված 21–ամյա երիտասարդն ինքն իրեն էր կրակել
19:00
12 Մայիսի 2021
Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է
Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է
15:28
12 Մայիսի 2021
Հարվածել են մարմնի տարբեր մասերին, համակարգչի ստեղնաշարով հարվածել է գլխին. մանրամասներ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Հարվածել են մարմնի տարբեր մասերին, համակարգչի ստեղնաշարով հարվածել է գլխին. մանրամասներ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
12:15
12 Մայիսի 2021
Երևանում հայտնաբերվել է հերթական ապօրինի խաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել է հերթական ապօրինի խաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ դրամի վնաս.ՎԻԴԵՈ
14:57
11 Մայիսի 2021
Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
13:04
11 Մայիսի 2021
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ. ՎԻԴԵՈ
12:23
11 Մայիսի 2021
Հայտնի է երևանյան փողոցներից մեկում օրը ցերեկով սպանություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է երևանյան փողոցներից մեկում օրը ցերեկով սպանություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:18
11 Մայիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37–ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 56–ամյա կնոջ
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37–ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 56–ամյա կնոջ
11:56
11 Մայիսի 2021
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ԶԼՄ
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
12:54
10 Մայիսի 2021
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:23
10 Մայիսի 2021
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել
Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել