417.4
4.02
393.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գորիսում 29–ամյա կինը բենզինը շփել է 35–ամյա ամուսնու վրա ու հրկիզել, վերջինս վազել է ավտոլվացման կետ

12:36
02 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:10-ին, Գորիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 35-ամյա բնակիչը, որը նշել է, որ կինը բենզինը լցրել է իր վրա և այրել, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Ձեռնարկված միջոցառումներ արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչուհին , տեղյակ լինելով ամուսնու կողմից արտամուսնական կապ ունենալու մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տանից վերցնելով բենզինով կիսով չափ լցված 1 լիտրանոց շիշ և լուցկի, գնացել է Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գործող սննդի կետ: Այնտեղ հանդիպելով ամուսնուն՝ սրճարանի դիմային հատվածում դյուրավառ հեղուկը շփել է նրա ուղղությամբ և հրկիզել: Վերջինս վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա, ապա՝ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն», –նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է լուցկու վառած 3 հատիկ, տուժողի հագին եղած ու այրված հագուստի մասերը, շշի խցանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի   2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ), որի նախաքննությունը կատարվում է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
11:59
03 Օգոստոսի 2023
35–ամյա կինը մտել է ընկերուհու տուն ու գողացել բրենդային հագուստով ճամպրուկներ (ՎԻԴԵՈ)
35–ամյա կինը հարմարեցված բանալիով մտել է ընկերուհու տուն ու գողացել բրենդային հագուստով ճամպրուկներ. ՎԻԴԵՈ