Երևանում 28–ամյա դուստրը դանակահարել է 55–ամյա հորը

23.02.2023, 16:00
Երևանում 28–ամյա դուստրը դանակահարել է 55–ամյա հորը, փեսան էլ հարվածներ է հասցրել
Երևանում 28–ամյա դուստրը դանակահարել է 55–ամյա հորը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 22-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Էրեբունու ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մուրացանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ձեռքերով հարվածներ էր հասցրել 35-ամյա փեսան, իսկ 28-ամյա դուստրը դանակով խփել էր մեջքին:

Տուժողի 28-ամյա դուստրը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:–0–