Երևանում 26–ամյա երիտասարդը Telegram–ով փորձել է թմրամիջոց վաճառել (ՎԻԴԵՈ)

16.06.2020, 19:39
Երևանում 26–ամյա երիտասարդը Telegram–ով փորձել է թմրամիջոց վաճառել. ՎԻԴԵՈ
Երևանում 26–ամյա երիտասարդը Telegram–ով փորձել է թմրամիջոց վաճառել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց էր։

«Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվեցին։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։–0–