Երևանում 24-ամյա երիտասարդը գողացել էր գործընկերուհու բանկային քարտն ու ընկերոջ հետ կանխիկացրել 304 հազար դրամ (ՎԻԴԵՈ)

23.12.2021, 13:06
Երևանում 24-ամյա երիտասարդը գողացել էր գործընկերուհու բանկային քարտն ու ընկերոջ հետ կանխիկացրել 304 հազար դրամ. ՎԻԴԵՈ
Երևանում 24-ամյա երիտասարդը գողացել էր գործընկերուհու բանկային քարտն ու ընկերոջ հետ կանխիկացրել 304 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ աշխատավայրի՝ Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկի հանդերձարանից գողացել են իր բանկային քարտը, իսկ նոյեմբերի 28-ին այդ քարտից կանխիկացվել է 304 000 դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

Հարուցվեց քրեական գործ։ Քանի որ քարտից գումարը կանխիկացվել էր Ապարանի մի բանկոմատից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցեցին ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների հետ։

«Պարզվեց, որ բանկային քարտը գողացել էր նույն սննդի կետի աշխատակիցը։ 24-ամյա երիտասարդը գողացած քարտը փոխանցել էր ընկերոջը՝ Նիգավան գյուղի բնակչին։ Նա էլ Ապարանի մի բանկոմատից կանխիկացրել էր գումարը, ապա կեսը փոխանցել էր քարտը գողացած ընկերոջը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա երիտասարդները ներկայացել են ոստիկանություն և խոստովանել կատարածը։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-