Մի–24 ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համալիրի կողմից ՀՀ տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ, կա 2 զոհ
09.11.2020,
20:47
Մի–24 ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համալիրի կողմից ՀՀ տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ, կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մի–24 ռուսական ուղղաթիռն ավիավթարի է ենթարկվել Հայաստանում` Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը ենթարկվել է կրակային ազդեցության գետնից` զենիթահրթիռային համալիրի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նոյեմբերի 9–ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17։30–ի սահմաններում, ՀՀ տարածքում ռուսական 102–րդ ռազմաբազային ավտոշարասյանն ուղեկցելու ժամանակ օդային տարածքում` Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանի մոտ, ռուսական Մի–24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է կրակային ազդեցության զենիթահրթիռային համալիրի կողմից։ Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ։

«ՌԴ–ին պատկանող Մի–24–ն ընկել է Հայաստանի լեռնային տեղանքում», – ավելացրել են ՌԴ ՊՆ–ից։
Նշվում է, որ Գյումրում տեղակայված ՌԴ 102–րդ ռազմաբազան պարզում է, թե ով է խոցել Մի–24 ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում։–0–