Արմավիրում 22-ամյա երիտասարդը «Opel»-ով գլխիվայր է շրջվել. հիվանդանոցում մահացել է(ՎԻԴԵՈ)

17.12.2019, 14:23
Արմավիրում 22-ամյա երիտասարդը «Opel»-ով գլխիվայր է շրջվել. հիվանդանոցում մահացել է.ՎԻԴԵՈ
Արմավիրում 22-ամյա երիտասարդը «Opel»-ով գլխիվայր է շրջվել. հիվանդանոցում մահացել է(ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 17-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Մ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի ԲԿ, սակայն այնտեղ մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:-0-