431.27
5.71
396.02
-4
Եղանակը Երևանում
Հայ

Մարմնին հայտնաբերվել է 20-ից ավել վնասվածք. հայտնի են Կապանում եղբոր որդու կողմից 52-ամյա տղամարդու դաժան սպանության հանգամանքները

10:15
10 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել 52-ամյա տղամարդու՝ դեպքի վայր հանդիսացող տունը, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված:

Загружается новость ... "Лево"

Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավել մարմնական վնասվածքներ:

«ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբոր որդին՝ ծնված 1993 թվականին: Վերջինս, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը, սակայն, հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
16 Փետրվարի 2023
Արմավիրում մեքենա է այրվել
Արմավիրում մեքենան ամբողջությամբ այրվել է
19:12
15 Փետրվարի 2023
Երևանում տղամարդն ավելի քան 10 տարի շահագործել էր տարեց կնոջը՝ դրդելով զբաղվել մուրացկանությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդն ավելի քան 10 տարի շահագործել էր տարեց կնոջը՝ դրդելով զբաղվել մուրացկանությամբ. ՎԻԴԵՈ
13:14
15 Փետրվարի 2023
Նկատել են մարիխուանա փնտրող տղամարդու. պարեկները Երևանում փաթեթներով թմրանյութեր են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
Նկատել են մարիխուանա փնտրող տղամարդու. պարեկները Երևանում փաթեթներով թմրանյութեր են հայտնաբերել. ՎԻԴԵՈ
15:44
14 Փետրվարի 2023
Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել
Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել
14:58
14 Փետրվարի 2023
Երկու երևանցիներ մտել են մանկապարտեզ ու գողացել ջեռուցման կաթսաներ և մարտկոցներ (ՎԻԴԵՈ)
29 և 39 տարեկան երկու երևանցիներ մտել են մանկապարտեզ ու գողացել ջեռուցման կաթսաներ և մարտկոցներ. ՎԻԴԵՈ
13:13
14 Փետրվարի 2023
2022թ.–ին Հայաստանում հարուցվել է 545 քրգործ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ
2022թ․ –ին քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ
12:03
14 Փետրվարի 2023
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի երթուղայինում. հարուցվել է քրեական գործ
47 համարի երթուղայինում երկուսով ոտքերով ծեծել են ուղևորին ու դանակահարել
10:44
14 Փետրվարի 2023
Երևանում հրդեհի հետևանքով 72–ամյա քաղաքացի է մահացել, տուժածների վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
72–ամյա քաղաքացի է մահացել Երևանում խոշոր հրդեհի հետևանքով. ՖՈՏՈ
10:15
14 Փետրվարի 2023
Mercedes–ը բախվել է մարդատար գնացքին Զոդի կամրջի մոտակայքում (ՖՈՏՈ)
Ավտովթար է տեղի ունեցել Զոդի կամրջի մոտ. ՖՈՏՈ
19:01
13 Փետրվարի 2023
Փաստաբանը ոտքով հարվածել է օպերլիազորին. հրապարակվել են փաստաբանների և օպերլիազորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները
Փաստաբանը ոտքով հարվածել է օպերլիազորին. հրապարակվել են փաստաբանների և օպերլիազորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները
18:51
13 Փետրվարի 2023
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ հարվածում է երեխային (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ հարվածում է երեխային. ՎԻԴԵՈ
16:01
13 Փետրվարի 2023
30-ամյա կինն ուղիղ եթերում խփում է մանկահասակ երեխային. նա հայտնաբերվել է
Սոցցանցում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է