Սարսափելի դեպք Տավուշում. 18-ամյա երիտասարդը ԳԱԶ-ով վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն, փոքրիկը մահացել է

01.04.2022, 22:40

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18;00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-