Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա ասել է, որ գնել է այն list.am–ից

01.03.2023, 15:51
Ասել է, որ գնել է list.am–ից. Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
Երևանում 14–ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել. նա ասել է, որ գնել է այն list.am–ից
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 28-ին, ժամը 03.20-ին, Գլինկայի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տարել 14-ամյա մի պատանու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Պատանին հայտնել է, որ այն գնել է «Լիստ.ամ» կայքի միջոցով:

Կատարվում է նախաքննություն:–0–