Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա

06.06.2023, 12:53
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 5-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:

Մասնավորապես՝ Երևան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներում, Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:–0–