418.64
4.84
386.91
+23
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ–ն պարզաբանում է` ինչպե՞ս կազդի SWIFT համակարգի անջատումը և ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա

11:01
02 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։

Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից, Կենտրոնական բանկը հավաքագրել է հնարավոր կարևոր հարցերը և փորձել պատասխանել դրանց։ 

1. Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա 

SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրանացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։ ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա։ 

2. Ինչպե՞ս են տեղի ունենալու ՌԴ և ՀՀ տնտեսվարողների միջև ֆինանսական գործարքները

Ֆինանսական գործառնությունների տեխնիկական կողմը նկարագրված է վերևում։ Գործարքների իրականացման տնտեսական պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն պետք է իրականացվեն առանձին տնտեսվարողների, իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող համապատասխան առևտրային բանկերի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ բոլոր առևտրային բանկերը ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրների բացահայտման և վերացման ուղղությամբ։ ՀՀ Կենտրոնական բանկը վերոնշյալ խնդիրները տեսնում է որպես լուծելի և գնահատում է վերջիններիս որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։ 

3. Պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու ՀՀ տնտեսության վրա 

Պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն և ֆինանսական գործաքների ազդեցություն։ Ֆինանսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը նկարագրված է վերևում։ Տնտեսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը արտահանման և դրամական փոխանցումների վրա ներկայացված է ստորև։ Միևնույն ժամանակ, այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական հնարավորություններ բացեն տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։ 

4. Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ռուբլի նման արժեզրկումը արտահանման վրա 

Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու՝ ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունություն, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։ 

5. Ինչպե՞ս կազդի ռուբլի նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա 

Ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։ Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների հետ։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ։ 

6. Ինչպե՞ս կազդեն այս բոլոր զարգացումները ՀՀ գնաճի վրա

Գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա նաև հնարավոր կլինի միայն տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկը առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր տարբեր սցենարներ և ԿԲ արձագանքը տարբեր սցենարների դեպքում։ Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին և ապահովելու է այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։ 

7. Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ապրանքների ֆիզիկական շարժի վրա 

Ապրանքների ֆիզիկական շարժը այս պահին դժվարացած է Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով։ Կենտրոնական բանկը ապրանքների ֆիզիկական շարժի փաստացի ուղղությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում իրավիճակի ավելի մասնագիտական գնահատական տալու համար։ 

8. Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ՀՀ ֆինանսական կայունության վրա 

ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը գործում են ՀՀ իրավական դաշտում, կարգավորվում և վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով։ Առանձին դեպքերի վերաբերյալ Կենտրոնական բանկը արդեն իսկ հանդես է եկել հստակ հաղորդագրությամբ։ Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել ֆինանսական համակարգին իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:05
10 Մայիսի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման. ՎԻԴԵՈ
14:45
21 Ապրիլի 2023
Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից. Քերոբյան
Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում  օժանդակել սանկցիաների շրջանցումը ռուս գործընկերների կողմից
20:57
31 Մարտի 2023
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ
14:06
15 Մարտի 2023
Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
Քերոբյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար արտահանման լայն հնարավորություններ կտա
12:18
27 Փետրվարի 2023
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր (ՎԻԴԵՈ)
Ստամբուլից փորձել են առանց հայտարարագրման ներմուծել 43 գրամ ադամանդե քարեր. ՎԻԴԵՈ
14:22
16 Փետրվարի 2023
Հայաստանը շուրջ 158մլն դրամ հատկացրեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
Մոտ 158մլն դրամ հատկացվեց երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու համար
12:37
13 Փետրվարի 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հասցված վնասը գնահատվել է 84մլրդ դոլար
Ավերիչ երկրաշարժերը 84 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Թուրքիայի տնտեսությանը
11:05
09 Փետրվարի 2023
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
Wildberries–ի գլխավոր տնօրեն ՏատյանաԲակալչուկն ու գործարար Սամվել Ալեքսանյանի կինը գլխավորել են նորաստեղծ հայ–ռուսական գործարար խորհուրդը
13:24
06 Փետրվարի 2023
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարին ազատել է պաշտոնից
Փաշինյանը պաշտոնից ազատել է էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանին
16:40
03 Փետրվարի 2023
Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի, բայց կան նաև ռիսկեր. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի խոսքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի բարձր տնտեսական աճի
15:08
12 Հունվարի 2023
Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի
13:06
11 Հունվարի 2023
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը
Դեկտեմբերին ամենից շատ թանկացած թոփ 6 մթերքը