Ավելի քան 1մլրդ դոլար է ներդրվել Հայաստանի տնտեսություն Ամերիաբանկի օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բանկի գործունեության սկզբից միջազգային ֆինանսական կազմակերպություններից տնտեսության վարկավորման համար ներգրավվել են միջոցներ, որոնք հավասար են ավելի քան 1մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղվել է ավելի քան 500մլրդ դրամ ֆինանսավորում», – ասաց Հանեսյանը։
Նա նշեց, որ տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի չափով, որը 2024թ․–ի երրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 1 տրլն 130 մլրդ դրամ։ Նրա խոսքով, վերջին 5 տարում Ամերիաբանկը Հայաստանում խոշորագույն հարկատուներից է՝ հարկերի տեսքով պետբյուջե փոխանցելով 58 մլրդ դրամ։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

