«Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է 800մլն դոլար ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման մեջ.Կարապետյան

20.09.2021, 21:04
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ ընկերությունների խումբը մտադիր է գրեթե 800 մլն. դոլարի ներդրում կատարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում
«Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է 800մլն դոլար ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման մեջ.Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է գրեթե 800 մլն. դոլարի ներդրում կատարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում: 

Այս մասին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովում հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը: 

«Էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման համար կներդրվի մինչև 600 մլն. դոլար: Եվ ևս 50 մլն դոլար կհատկացվի Հայաստանում և Ղարաբաղում արդյունաբերական նախագծերին: Այս ոլորտը տնտեսության առանցքն է, իսկ Հայաստանի համար այն կրկնակի կարևոր է», – ասաց Սամվել Կարապետյանն` ավելացնելով, որ Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատանքին մեծապես նպաստում են երկրների և ժողովուրդների երկարաժամկետ երկկողմ կապերը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության զարգացման մեկ այլ կարևոր ոլորտ է արտադրությունը: 

«Երկրի զարգացումն անհնար է առանց նորարարական լուծումներ օգտագործող արտադրական ձեռնարկությունների զարգացման: Այս խնդրի լուծման համար կհատկացվի 50 մլն դոլար», – ընդգծեց Կարապետյանը: 

Նա հավելեց, որ խմբի համար երրորդ կարևոր ուղղությունը զբոսաշրջության ոլորտի զարգացումն է, որը պահանջում է հատուկ ուշադրություն: 

Ինչպես ասաց Կարապետյանը, նախատեսվում է 30 մլն դոլար հատկացնել երիտասարդ ձեռներեցության զարգացմանը նպաստելու համար, իսկ 50 մլն դոլար էլ կհատկացվի Արցախի զարգացման ծրագրերին: 

«Միաժամանակ անհրաժեշտ է աջակցել նոր արտադրական օբյեկտներին, որոնք կապահովեն նոր աշխատատեղերի բացմանը և կառաջացնեն նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև կբարձրացնեն մասնագետների որակավորումը»,- ընդգծեց Կարապետյանը: 

Նշենք, որ «Տաշիր»-ը կառավարում է Հայաստանի էներգաբաշխիչ ցանցը, ինչպես նաև Սևան–Հրազդան կասկադ ՀԷԿ–ը և Հրազդանի ՋԷԿ-ը:-0-