Ընտրվել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը

14.01.2020, 17:30
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել
Ընտրվել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը:

Ինչպես հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը, ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։ 

Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։-0-