We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը

25.03.2017, 15:33
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:

Փառատոնի բացումը կատարել են հայկական «Vahan Artsruni band», Time Report խմբերը և «Corpo-Mente» խումբը Ֆրանսիայից:

Փառատոնի երկրորդ մասում փայլեցին «Dogma» (Հայաստան), «Human Element» (ԱՄՆ) և «ALO» (ԱՄՆ) խմբերը:

Եվ, չնայած, որ դահլիճը միայն կիսով չափ էր լցված, կատարողները, ռոքերները և հանդիսատեսը դախլիճն այնպիսի դրայվով և մթնոլորտով ողողեցին, որ հնարավոր չէ նկարագրել:

Փառատոնը կշարունակվի մինչև մարտի 26-ը: Հայ հանդիսատեսին իրենց ելույթները կներկայացնեն խմբեր Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Դանիայից, Անգլիայից և այլ երկրներից: 

Համերգները տեղի են ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաևէ ակումբներում և Անգլիայի այգում:

Համերգի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի «Ռոք ասոցիացիան»՝ «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» աջակցությամբ: -0-