Թերի Ջորջը մեղադրել է Թուրքիային «Խոստում» ֆիլմի սաբոտաժի համար

12.04.2017, 18:15
Հանրաճանաչ հոլիվուդյան ռեժիսոր Թերի Ջորջը, ով նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը:
Թերի Ջորջը մեղադրել է Թուրքիային «Խոստում» ֆիլմի սաբոտաժի համար
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ հոլիվուդյան ռեժիսոր Թերի Ջորջը, ով նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը, մեղադրել է Թուրքիային ֆիլմը սաբոտաժի ենթարկելու մեջ:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի տեղեկատվության համաձայն, Թուրքիայում ամենից վատ են վերաբերվում լրագրողներին, այնպես որ զարմանալի չէ, որ նրանք շարունակում են ժխտել Հայեց ցեղասպանությունը և ակտիվորեն փորձում են «Խոստում» ֆիլմը սաբոտաժի ենթարկել», - գրել է Ջորջը իր հոդվածում:

Կոմիտեի 2016 թ.-ի հաշվետվության համաձայն, աննախադեպ ճնշումների արդյունքում, այդ թվում` ավելի քան 100 ԶԼՄ-ների փակման հետևանքով, Թուրքիայում ազատազրկման մեջ է գտնվում առնվազն 81 լրագրող. նրանցից յուրաքանչյուրը ազատազրկվել է հակապետական գործունեության մեղադրանքով։

Загружается новость ... "Право"

Ջորջն իրեն ներկայացնում է որպես ռեժիսոր և մարդու իրավունքների պաշտպան: «Ես իմ կյանքը և կարիերան նվիրել եմ անարդարությունների դեմ պայքարին և ողջ աշխարհում մարդու իրավունքների խախտման մասին պատմությունների բարձրաձայնմանը: Վերջին 25 տարիների ընթացքում ես նկարահանել եմ «Հանուն հոր», «Հյուրանոց «Ռուանդա»» և «Խոստում» ֆիլմերը, որոնք պատմում են ուժեղ մարդկանց մասին, ովքեր հաղթահարում են անարդարությունը, անմարդկայնությունը և պայքարում են ցեղասպանությունների դեմ», - ասել է ռեժիսորը:

Նա մեծապես կարևորել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սարսափելի դեպքերի մասին պատմող առաջին ծավալուն «Խոստում» ֆիլմի սոցիալական արշավը։

«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն: Ժապավենի ռեժիսորն է Թերի Ջորջը, սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը, նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-