Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)

15.10.2017, 13:38
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:

21-ամյա երիտասարդը կատարել է Միշել Լեգրանի երաժշտությամբ գրված «How Do You Keep The Music Playing» հայտնի երգը, և նրա թավշե հզոր ձայնը ստիպել է շրջվել ինչպես Պելագեային, այնպես էլ Ալեքսանդր Գրադսկուն, ում խումբն արդեն լրացել է:

Загружается новость ... "Лево"

«Ես շրջվեցի, որովհետև դուք լավ երգեցիք: Որովհետև ընտրելու իրավունք չունեմ»,- ասել է Գրադսկին:

Միշելը գովասանքի խոսքեր է լսել բոլոր մարզիչներից և համալրել է Պելագեայի թիմը: -0-