Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.03.2017, 18:31
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։

Հայկական զուգերգը թուրքական վարկանիշում առաջ է անցել նույնիսկ Shazam–ի համաշխարհային վարկանիշի առաջատար, բրիտանացի կատարող Էդ Շիրանին իր Shape Of You երգով։

Shazam–ն աշխարհի ամենահայտնի հավելվածներից է, որից օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ` երգը նույնականացնելու և երգերի բառեր որոնելու համար։ -0-