«Ռուսական էստրադայի կայսրուհին» տեսաուղերձ է պատրաստել հայ երկրպագուներին

11.02.2017, 14:34
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան տեսաուղերձ է պատրաստել իր հայ երկրպագուներին:
«Ռուսական էստրադայի կայսրուհին» տեսաուղերձ է պատրաստել հայ երկրպագուներին
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան տեսաուղերձ է պատրաստել իր հայ երկրպագուներին և հրավիրել Երևանի իր հոբելյանական համերգին:

«Մոնո» կարգախոսը կրող հոբելյանական համերգը կկայանա մարտի 5-ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Ինձ համար Երևան ժամանելը միշտ առանձնահատուկ զգացում է, որի համար նախախես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև վստահ եմ, որ մարտի 5-ին ձեզ հետ չտեսնված հանդիպում ենք ունենալու»,- ասել է երգչուհին: -0-