Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.04.2017, 19:26
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով:
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով «Խոստում» ֆիլմի ցուցադրությունից առաջ։

Ինչպես հայտնում է People.com–ը, Քիմը և Քորթնին, ինչպես նաև երգչուհի Շերը չորեքշաբթի այցելել են Լոս Անջելեսի Chinese Theatre։


Պարբերականը հիշեցնում է, որ և Քիմ Քարդաշյանը, և Շերն արդեն մասնակցել են ֆիլմի գովազդային արշավին և իրենց կարծիքն արտահայտել սոցցանցերում։ Իսկ Քարդաշյան քույրերը 2015 թվականին ժամանել են Հայաստան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում։


«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Դրամայի գլխավոր դերակատարներն են` աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Загружается новость ... "Лево"

Ժապավենի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-