«Պրոստոկվաշինոյի» նոր սերիաները կցուցադրեն 2018-ի գարնանը

03.02.2018, 14:12
Հայտնի «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիաներն արդեն եզրափակիչ փուլում են:
«Պրոստոկվաշինոյի» նոր սերիաները կցուցադրեն 2018-ի գարնանը
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Հայտնի «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիաներն արդեն եզրափակիչ փուլում են: «Սոյուզմուլտֆիլմը» կցուցադրի դրանք 2018 թվականի գարնանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ 2018-ից 2020 թվականներին, ընդհանուր առմամբ, կթողարկվի 30 սերիա` ամեն մեկը 6,5 րոպե տևողությամբ: Սերիաների ընդհանուր քրոնոմետրաժը կկազմի 195 րոպե:

Բոլոր նոր սերիաները կնկարվեն կինոստուդիայի նոր տեխնիկական բազայի վրա «Պրոստակվաշինո» մուլտֆիլմի համար ավանդական դարձած նկարված անիմացիայի եղանակով:-0-