Պենելոպա Կրուսի ու Խավիեր Բարդեմի մասնակցությամբ ֆիլմը կբացի Կաննի կինոփոռատոնը

05.04.2018, 17:44
Պենելոպա Կրուսի ու Խավիեր Բարդեմի մասնակցությամբ «Բոլորը գիտեն» ֆիլմն իրավունք է ստացել բացել 71-րդ Կաննի կինոփառատոնը։  
Պենելոպա Կրուսի ու Խավիեր Բարդեմի մասնակցությամբ ֆիլմը կբացի Կաննի կինոփոռատոնը
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Պենելոպա Կրուսի ու Խավիեր Բարդեմի մասնակցությամբ իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադի «Բոլորը գիտեն» (Todos lo saben) ֆիլմն իրավունք է ստացել բացել 71-րդ Կաննի կինոփառատոնն այս տարվա մայիսին, հայտնում է ՏԱՍՍը:

«Օսկարի» երկակի մրցանակակրի ֆիլմը կներառվի մրցութային ծրագրում: Թրիլերի տարրերով իսպանալեզու այս ֆիլմի գործողությունը ծավալվում է Ֆրանսիյում, Իսպանիում ու Իտալիայում:

Загружается новость ... "Лево"

Կրուսը ու Բարդեմը ամուսիններ են, ովքեր իրենց երեխաների հետ ապրում են Բուենոս Այրեսում: Նրանց ուղևորությունը դեպի Մադրիդ ողբերգական է դառնում:

Կաննի 71-րդ կինոփոռատոնը տեղի կունենա մայիսի 8-ից 19-ը: Ժյուրին կգլխավորի դերասանուհի Քեյտ Բլանշետը:-0-