Պատանի հայ երգիչները հմայել են ուկրաինական «Ձայնը. երեխաներ» նախագծի ժյուրիին

08.10.2016, 21:06
Պատանի երգիչներ Էրիկ  և նրա քույր Աննա Մկրտչյանները հմայել են «Ձայնը. երեխաներ» (Voice Kids Ukraine) երաժշտական նախագծի ժյուրիին:
Պատանի հայ երգիչները հմայել են ուկրաինական «Ձայնը. երեխաներ» նախագծի ժյուրիին
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պատանի երգիչներ Էրիկ (10 տ) և նրա քույր Աննա (8 տ) Մկրտչյանները հմայել են «Ձայնը. երեխաներ» (Voice Kids Ukraine) երաժշտական նախագծի ժյուրիին:

10-ամյա Էրիկը խոստովանել է, որ այս մրցույթին մասնակցելը նրա երազանքն էր: «Ես եկել եմ այս նախագիծ՝ երազանք իրականացնելու՝ մեծ բեմի վրա երգելու», - ավելացրել է տղան:

Իսկ նրա քույրը՝ 8-ամյա Աննան, իր ելույթից առաջ հայտարարել է, որ ցանկանում է ապացուցել եղբորը, որ նրանից ավելի ուժեղ է: «Էրիկին ավելի հաճախ են մրցույթների տանում, ես շատ եմ ցանկանում, որ իմ ծնողները հպարտանան ինձնով այնպես, ինչպես նրանով», - ասել է աղջիկը:

Եղբոր և քրոջ ելույթը մեծ տպավորություն գործեց նախագծի ժյուրիի անդամների վրա: Չնայած, որ նրանք առանձին էին ելույթ ունենում, երկուսին էլ հաջողվեց անցնել մրցույթի հաջորդ փուլ: -0-