«Նոր անուններ» փառատոնը երաժշտական ասպարեզում նոր աստղեր է «վառում»

27.05.2016, 17:16
Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» VI միջազգային փառատոնը հանդիսատեսի համար կբացահայտի երիտասարդ երաժիշտների:
«Նոր անուններ» փառատոնը երաժշտական ասպարեզում նոր աստղեր է «վառում»
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» VI միջազգային փառատոնը հանդիսատեսի համար կբացահայտի երիտասարդ երաժիշտների, հինգշաբթի լրագրողներին ասաց «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանը:

Փառատոնը կանցկացվի մայիսի 28-ից 31-ը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Այս տարի փառատոնին մասնակցելու են աննախադեպ թվով մասնակիցներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնին մասնակցելու են հանրապետական մրցույթների և փառատոնների ավելի քան հիսուն դափնեկիրներ, տարատեսակ հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Փառատոնը ստեղծվել է Հայաստանի երաժշտական դպրոցների տաղանդավոր շրջանավարտներին աջակցելու և կյանքի ուղի հարթելու համար: Փառատոնի մասնակիցները բոլոր այս տարիների ընթացքում պատվով են ներկայացրել Հայաստանը ողջ աշխարհում», - ասաց Մեքինյանը:

«Այս տարի մենք որոշեցինք արտասահմանից հայ երեխաների հրավիրել: Դա արվել է ոչ միայն, որ նրանք ելույթ ունենան Հայաստանում և ծանոթանան իրենց հասակակիցների հետ, այլ նաև` շփվեն Հայաստանի մշակույթի հետ, սիրեն այն», - ասաց Մեքինյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ինչպես նաև փառատոնին աջակցում են Մշակույթի նախարարությունը, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի Կամերային նվագախումբը: Փառատոնի գլխավոր գործընկերն է VivaCell-MTS ընկերությունը:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թ.-ին: -0-