Մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցները տեսահոլովակ են նկարահանել Սոսո Պավլիաշվիլիի համար (ՎԻԴԵՈ 18+)

12.02.2019, 20:57
Մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցները տեսահոլովակ են նկարահանել Սոսո Պավլիաշվիլիի համար:
Մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցները տեսահոլովակ են նկարահանել Սոսո Պավլիաշվիլիի համար (ՎԻԴԵՈ 18+)

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական էստրադայի աստղ Սոսո Պավլիաշվիլին թողարկել է մուլտիպլիկացիոն տեսահոլովակ «Քեզ համար» նոր երգի համար, հաղորդում է eg.ru–ն։

Տեսահոլովակի նկարիչներն են Դավիթ և Հայկ Սահակյանցները, ովքեր խորհրդային և հայ ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիներն են։

Հայաստանից նկարահանված հատուկ թողարկման ժամանակ, լինելով Comedy Club–ի հյուրերը, Սահակյանց եղբայրները ներկայացրեցին կարճամետրաժ ծաղրական մուլտֆիլմ Պավել Վոլյայի սթենդափի մասին։ Պավլիաշվիլին, ոգեշնչվելով դրանից, կապվեց իր ընկեր Գարիկ Մարտիրոսյանի հետ, ով ծանոթացրեց նրան մուլտիպլիկատոր եղբայրների հետ։

Երգն ու տեսահոլովակը շատ դինամիկ ու բարի են։ Ինչպես իր բազմաթիվ ստեղծագործությունները, այս մեկը ևս հեղինակը նվիրել է կանանց և նրանց բարձր տրամադրությանը։

«Թանկագին կանայք, աղջիկներ, մենք ապրել, ապրում և ապրելու ենք հանուն նրա, որ դուք ձեզ երջանիկ զգաք։ Դա մեր գլխավոր կոչումն է», – նշում է Սոսոն։–0–