Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)

09.09.2017, 17:13
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան: Թրեքը հրապարակվել է սեպտեմբերի 7-ին georgemichaelVEVO-ի YouTube-ալիքում, գրում է lenta.ru-ն:

Երգը կոչվում է Fantasy, այն դարձել է 1990 թվականի համանուն կոմպոզիցիայի վերամշակում:
Ձայնագրմանը մասնակցել է Chic խմբի ամերիկացի երաժիշտ Նայլ Ռոջերսը:

Սինգլը կընդգրկվի Listen without Prejudice/MTV Unplugged ալբոմում, որի ծանուցումը սպասվում է հոկտեմբերի 20-ին:

Ջորջ Մայքլը մահացել է դեկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի իր տանը 53 տարեկան հասակում: -0-