Ջոն Մալկովիչ. անհամբեր սպասում էի Հայաստան այցելելուն (ՖՈՏՈ)

09.10.2017, 18:00
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Երևանում է։
Ջոն Մալկովիչ. անհամբեր սպասում էի Հայաստան այցելելուն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ. 9 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժորի հետ դեռևս երկու տարի առաջ քննարկվել է Հայաստան այցելելուս հարցը, ասաց հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

«Երևան գալու վերջնական որոշումն ընդունվել է այս տարվա գարնանը։ Ես անհամբեր սպասում էի իմ այցին Հայաստան», – ավելացրեց Մալկովիչը։

Հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչը հանդես կգա Երևանում Խաչատրյանի 5–րդ միջազգային փառատոնի բացմանը, որը կսկվի հոկտեմբերի 11–ին։ Դերասանը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի գլխավորած ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Загружается новость ... "Право"

Ինչպես երկուշաբթի նշեց Մալկովիչը, ծրագիրը, որով նա հանդես կգա փառատոնին, առաջին անգամ ներկայացվել է Հարավային Կորեայում երեք տարի առաջ։ «Կոմպոզիցիան հիմնված է Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի երրորդ կոնցերտի վրա։ Այս համերգի համար ադապտացված է նաև արգենտինացի հեղինակ Էռնեստո Սաբաթոյի պիեսի մի մասը։ Նովելը կոչվում է «Հերոսների և գերեզմանների մասին», – պատմեց Մալկովիչը։


 - рис.1

Նա ավելացրեց, որ վերջերս հանդես է եկել Եվրոպայում հենց այս ստեղծագործությամբ։

«Երկու օր առաջ մենք վերադարձանք Զագրեբից։ Ես, Սերգեյը և ռուսաստանցի դաշնակահար Անաստասիա Տերենկովան շրջագայության ժամանակ հանդես եկանք նաև Արգենտինայում», – նշեց դերասանը։

Նրա խոսքով, նա մեկ անգամ չէ, որ հանդես է եկել դասական երաժիշտների հետ։ «Երաժշտությունն ինքն իրենով ուժ ունի, հատկապես` կենդանի և դասական երաժշտությունը», – ասաց Մալկովիչը։

Նա ավելացրեց, որ ստեղծագործությունը, որով նա հանդես կգա Երևանում, իրենից տեքստի և երաժշտության համադրում է ներկայացնում։

«Ինձ համար գեղեցիկ երաժշտությունը պարանոյայի մասնիկներ է պարունակում», – ասաց Մալկովիչը։

Սմբատյանն իր հերթին նշեց, որ փառատոնը կարելի է կայացած համարել։

 - рис.2

«Այդ մասին վկայում է այն, որ այսօր այստեղ է գտնվում Ջոն Մալկովիչը։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ պատրաստ ենք սկսել փառատոնը», – նշել Սմբատյանը։

Խաչատրյանի 5–րդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200 ամյակին ու կտևի մինչև դեկտեմբերի 11–ը։

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական տոնն իրականացվում է ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի (պաշտոնական գործընկեր` ՎիվաՍել – ՄՏՍ) համատեղ ջանքերի շնորհիվ` ՀՀ մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։ –0–