Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Արծվիկը

31.03.2017, 15:30
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, թե որ համարի ներքո ելույթ կունենա «Եվրատեսիլ 2017»–ի հայաստանյան ներկայացուցիչը։
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Արծվիկը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 16–րդ համարի ներքո, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9–ին։

Загружается новость ... "Право"

Մրցույթի 18 մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:

Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

«Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա «Fly with me» երգով, որը շուրջ 13 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը:

Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում>>

Ըստ եվրատեսիլյան “Wiwibloggs” կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաև գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը: -0-