Հայտնի է «Եվրատեսիլ-2017»–ի եզրափակչում Արծվիկի ելույթի համարը

12.05.2017, 13:44
Հայտնի է «Եվրատեսիլ-2017»–ի եզրափակչում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի ելույթի համարը։
Հայտնի է «Եվրատեսիլ-2017»–ի եզրափակչում Արծվիկի ելույթի համարը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկը ելույթ կունենա 5–րդ համարի ներքո, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Եզրափակիչը կկայանա մայիսի 13–ին` Կիևում։

Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թվականից։ Լավագույն արդյունքը չորրորդ տեղն է, որը զբաղեցրել են` երգչուհի Սիրուշոն 2008 թվականին և Արամ MP3–ը 2014 թվականին։ -0-