Հայտնի է 2018թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհին

18.08.2018, 18:27
Forbes ամսագիրը կազմել է մյուս գործընկերներից ավելի շատ վաստակած աստղերի հերթական վարկանիշը:
Հայտնի է 2018թ. ամենաբարձր վարձատրվող դերասանուհին
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Forbes ամսագիրը կազմել է մյուս գործընկերներից ավելի շատ վաստակած աստղերի հերթական վարկանիշը, որը հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում, գրում է kino.mail.ru–ն։ 

Սքարլեթ Յոհանսոնը դարձել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների առաջատար։ 12 ամիսների ընթացքում նա վաստակել է 40.5 մլն դոլար։ Իր բարձր եկամուտներով դերասանոիհին հիմնականում պարտավոր է «Վրիժառուներ» ֆրանշիզին, որի քառորդ մասն էկրաններ կբարձրանա 2019 թվականի գարնանը։

Երկրորդ տեղում են Անջելինա Ջոլին ($28 մլն), որը ցանկում է հայտնվել «Մալեֆիսենթ 2» ֆիլմում (պրեմիերան կկայանա 2020 թվականին)։ Առաջատարների եռյակը եզրափակում է Ջենիֆեր Էնիսթոնը ($19,5 млн)։ Դերասանուհու հիմնական եկամուտները գովազդից են։

Վարկանիշի տասնյակում են նաև Ջենիֆեր Լոուրենսը (չորրորդ տեղ, $18 մլն), Ռիզ Վիզերսփունը (հինգերորդ տեղ, $16,5 մլն), Միլա Կունիսը (վեցերորդ տեղ, $16 մլն), Ջուլիա Ռոբերտսը (յոթերորդ տեղ, $13 մլն), Քեյթ Բլանշետը (ութերորդ տեղ, $12,5 մլն), Մելիսա Մքքարթին (իններորդ տեղ, $12 մլն), Գալ Գադոթը (տասներորդ տեղ, $10 մլն)։ Ընդհանուր առմամբ, տասն ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները վաստակել են 186 մլն դոլար նախքան հարկերը հանելը։ Համախառն գումարը 2017 թվականի համեմատ աճել է 16 տոկոսով։

2017 թվականին վարկանիշի առաջատար էր դարձել Էմմա Սթոունը «Լա–Լա–Լենդ» ֆիլմի շնորհիվ, որը դերասանուհուն Օսկար էր բերել։ Սթոունը մեկ տարվա ընթացքում վաստակել է 26 մլն դոլար։ 2009, 2011 և 2013 թվականներին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Անջելինա Ջոլին էր։ -0-