Հագեցած ծրագիր է սպասվում Երևանի հյուրերին և բնակիչներին Քաղաքի օրը

26.09.2016, 18:26
Ավելի քան 30 միջոցառում կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում «Էրեբունի–Երևան» տոնակատարության շրջանակում:
Հագեցած ծրագիր է սպասվում Երևանի հյուրերին և բնակիչներին Քաղաքի օրը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 30 միջոցառում կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում «Էրեբունի–Երևան» տոնակատարության շրջանակում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

«Երևանը հոկտեմբերի 8–ին կնշի 1798–ամյակը։ Քաղաքի օրն այս տարի կանցկացվի «Երևան – արևի քաղաք» կարգախոսով։ Մայրաքաղաքի գլխավոր հարթակներում կանցկացվեն ջազային և ռոք համերգներ, էթնոմշակութային միջոցառումներ, ֆլեշմոբեր»,– ասաց Սուքիասյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս մայիսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փոփոխություններ էր կատարել 2016 թվականի մշակութային ծրագրերի բյուջեում։ «Բյուջեի զգալի մասը, որը նախատեսված էր, Քաղաքի օրվա տոնակատարության համար, ուղղվել էր ապրիլյան պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Հենց այդ պատճառով էլ այս տարի «Էրեբունի–Երևան» տոնն ավելի քան համեստ է լինելու»,– ասաց Սուքիասյանը։