«Ձայնը» շոուի հաղթող Ֆոտի աբեղան հայերեն կերգի

16.05.2017, 16:38
«Ձայնը» շոուի հաղթող Ֆոտի (Մոչալով) աբեղան հայերեն կերգի մայիսի 16-ին Կիրովում կայանալիք համերգի ժամանակ:
«Ձայնը» շոուի հաղթող Ֆոտի աբեղան հայերեն կերգի
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ձայնը» շոուի հաղթող Ֆոտի (Մոչալով) աբեղան հայերեն կերգի մայիսի 16-ին Կիրովում կայանալիք համերգի ժամանակ:

Ֆոտին «Источник новостей» թերթին հայտնել է, որ համերգի ընթացքում կհնչեն կամերային և էստրադային ստեղծագործություններ:

«Երգելու եմ հիանալի երաժիշտ Ալեքսանդր Տևելյովի երաժշտական ուղեկցության ներքո: Ծրագիրը բավականին ընդարձակ է` դասականից մինչև էթնիկ ստեղծագործություններ: Կհնչեն երգեր հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով: Ընդհանուր առմամբ, համերգը պետք է որ դուր գա տարբեր ճաշակ և նախընտրություններ ունեցող մարդկանց»,- ասել է Ֆոտին:

Աբեղան «Ձայնը» շոուի չորրորդ եթերաշրջանի հաղթող է դարձել 2015 թվականին: -0-