+9
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիացի հայտնի դերասան Պատրիկ Շենեն տպավորված է Հայաստանում կատարած աշխատանքից

10:38
14 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Ֆրանսիացի հայտնի դերասան Պատրիկ Շենեն, ով Երևանում է գտնվում «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով, երկուշաբթի լրագրողներին պատմեց նոր ֆիլմի մասին, որի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում:

«Ինչպես մի ամերիկյան երգ» աշխատանքային անվանումը կրող ֆիլմի ռեժիսորը ֆրանսահայ հայտնի ռիսոր Սերժ Ավեդիքյանն է:

«Չափազանց տպավորված եմ այդ աշխատանքով: Նկարահանվել եմ ավելի քան 75 ֆիլմերում, բայց այս հայկական փորձը հիասքանչ էր: Ծնվել եմ և ամբողջ կյանքս ապրել եմ Փարիզում, բայց հանկարծ հայտնվեցի աշխարհի մյուս ծայրում, որտեղ ապրում են բաց և ուրախ, զվարճալի մարդիկ: Դա անգնահատելի փորձ էր»,- ասաց Շենեն:

Ժապավենի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն իր հերթին պատմեց, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վայոց Ձորի Խաչիկ սահմանամերձ գյուղում: «Մենք ավարտել ենք նկարահանումները բառացիորեն նախորդ շաբաթ: Մեր ֆիլմը պատմում է հայի էության մասին տարեց ֆրանսիացու աչքերով»,- պատմեց Ավեդիքյանը:

Ըստ նրա, ֆիլմում նկարահանվել է նաև կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը:

Շենեն «Ոսկե ծիրան» փառատոնի «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի հատուկ հյուրն է: Դերասանը կներկայացնի Ստեֆան Բրիզեի «Ես նրա համար չեմ այստեղ, որ ինձ սիրեն» ֆիլմը, որտեղ նա գլխավոր դեր է կատարել:

Պատրիկ Շենեն ծնվել է 1947 թվականին: Դրամատիկ դերասանի կարիերան սկսել է թատրոնում 1968 թվականին Փարիզի դրամատիկ արվեստի կոնսերվատորիան ավարտելուց հետո:

Առաջին անգամ հայտնվել է էկրանին 1970 թվականին, բայց առաջին նշանակալի դերը «Կրիայի կղզուց փրկվածները» ֆիլմում էր:

Երկար տարիներ Շենեն համարվում էր երկրորդ պլանի դերասան: Եվ «Սեզար» կինոմատոգրաֆիական հեղիակավոր մրցանակի նա արժանացել է որպես երկրորդ պլանի դերասան («Ընթերցողը», 1989 թվական):

Պատրիկ Շենեի ֆիլմագրությունում 100 ֆիլմ կա: Դերասանն իր լուրջ հաջողությունն է համարում «Ես այստեղ նրա համար չեմ, որ ինձ սիրեն» ֆիլմը, որի գլխավոր դերի համար նա 2006 թվականին եղել է «Սեզարի» և տղամարդու լավագույն դերի համար Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի նոմինանտ:

Շենեն ունի նաև ռեժիսորական գործ` «Քաղցր տղա»: 2013 թվականին ռեժիսոր Մարիոն Վերնուն Շենեին հրավիրեց «Լավագույն օրերն առջևում են» իր նոր ֆիլմում խաղալու համար, որտեղ նրա խաղընկերուհին Ֆանի Արդանն էր:

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի: «Նովոստի-Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է:-0-

 

 


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ