Ռոբին Ուիլյամսին ախտորոշած «Պարկինսոնի հիվանդությունը» սխալ է

01.07.2015, 15:31
Դերասան Ռոբին Ուիլյամսին նրա ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ ախտորոշած «Պարկինսոնի հիվանդությունը», հավանաբար, բժշկական սխալ է եղել։ Այդ մասին հայտնել է  Radar Online–ը` հղում անելով դերասանի դիահերձումից հետո անցկացրած հետազոտությունների` այժմ հայտնի դարձած արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Դերասան Ռոբին Ուիլյամսին նրա ինքնասպանությունից մի քանի ամիս առաջ ախտորոշած «Պարկինսոնի հիվանդությունը», հավանաբար, բժշկական սխալ է եղել։ Այդ մասին հայտնել է  Radar Online–ը` հղում անելով դերասանի դիահերձումից հետո անցկացրած հետազոտությունների` այժմ հայտնի դարձած արդյունքները։

Պարբերականը պարզաբանում է, որ Ուիլյամսը, ամենայն հավանականությամբ, տառապում էր Լևիի մարմնիկներով դեմենցիայից (ծերունական թուլամտության տեսակ), որի համախտանիշները որոշ դեպքերում նման են Պարկինսոնի հիվանդության համախտանիշներին։ Դերասանի դեպքում դրանք են` դողը և ձախ ձեռքի շարժողական ակտիվության խախտումը, դեպրեսիան, անքնությունը, պարանոյան, հալյուցինացիաները և ճանաչողական շեղումներն են, հայտնում է lenta.ru–ն։

Ղևիի մարմիններով թուլամտությունը նաև հաճախ սխալմամբ համադրում են Ալցհայմերի հիվանդության հետ։ Ծերունական թուլամտությունը զարգանում է, բայց դրա զարգացումը, որպես կանոն, կարելի է դադարեցնել դեղորայքով։ Այն բնութագրվում է հիմնականում մտավոր և հոգեկան շեղումներով, մինչդեռ պարկինսոնիզմը հանգեցնում է մկանների և հոդերի անդառնալի փոփոխությունների։

Ուիլյամսի մահից մի քանի օր անց նրա կինը` Սյուզան Շնայդերը, հայտնել էր, որ իր ամուսինը վերջին ժամանակներում տառապում էր դեպրեսիայից, հավանաբար, «Պարկինսոնի հիվանդության» ախտորոշման պատճառով։ Նա սկսել է պարկինզոնիզմի դեմ դեղեր ընդունել 2014 թվականի մայիսին, բայց չնչին բարելավում է զգացել։

Դերասանին մահացած են գտել Թիբերոն քաղաքի սեփական տանը 2014 թվականի օգոստոսի 11–ին։ Նա 63 տարեկան էր։ Ոստիկանությունը հաստատել է ինքնասպանության փաստը։ Մահվան պաշտոնական պատճառը ասֆիքսիան է։

Ռոբին Ուիլյամսը հինգ անգամ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել։ Նրան ճանաչում է բերել Բարի Լևինսոնի «Բարի լույս, Վիետնամ» ֆիլմը։ Նրա մյուս աշխատանքներից են` «Միսիս Դաութֆայր», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Օգոստոս Ռաշ», «Երկու հարյուրամյա մարդը», «Ուր են տանում երազանքները», «Բժշկող Ադամսը», «Ջումանջի» և այլն։ -0-