Հայ ջազմենները կմասնակցեն Koktebel Jazz Party միջազգային փառատոնին

23.06.2015, 20:23
Koktebel Jazz Party միջազգային 13-րդ փառատոնը, որը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն, այս տարի կանցկացվի օգոստոսի 28-30–ը Կոկտեբելում։ Մոսկվա–Սիմֆերոպոլ տեսակապի ընթացքում այս մասին հայտնել է  «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Հայ ջազմենները կմասնակցեն Koktebel Jazz Party միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Koktebel Jazz Party միջազգային 13-րդ փառատոնը, որը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն, այս տարի կանցկացվի օգոստոսի 28-30–ը Կոկտեբելում։ Մոսկվա–Սիմֆերոպոլ տեսակապի ընթացքում այս մասին հայտնել է  «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

««Ռոսիա սեգոդնյա» գործակալությունը այնտեղ ջազ փառատոն է անցկացնում։ Անցած տարի 12-րդ փառատոնն էր, այն ես հիմնադրել եմ 2003 թվականին, Վոլոշինի տան 100-ամյակի կապակցությամբ։ Այս տարի կանցկացվի 13-րդ միջազգային ջազ փառատոնը, մենք բոլորին հրավիրում ենք օգոստոսի 28, 29, 30–ին», – ասել է Կիսելյովը։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի կազմակերպած Koktebel Jazz Party փառատոնը, որն անցկացվում է ՌԴ–ի մշակույթի նախարարության աջակցությամբ, առաջին անգամ տեղի է ունեցել Ղրիմում 2014 թվականի սեպտեմբերի 12-15-ը։ Փառատոնին մասնակցելու համար ժամանել էին ջազային կոլեկտիվներ ոչ միայն Ռուսաստանի տարբեր շրջաններից, այլև` Բրազիլիայից, ԱՄՆ–ից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Հայաստանից, Գերմանիայից, Բելգիայից և Նիդեռլանդներից։ -0-