Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով

08.06.2015, 21:10
Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։

Արվեստի ու գրականության շքանշանը ֆրանսիական պարգև է, որը գտնվում է Մշակույթի նախարարության տնօրինության տակ։ Հաճախ օգտագործում են այդ անվան մեկ այլ թարգմանություն` արվեստի և նրբագեղ բանահյուսության շքանշան։

Շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանին ղեկավարությամբ Կաննում նախօրեին համերգով մասնակցել է MIDEM համաշխարհային միջազգային երաժշտական փառատոնին, որում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է։ -0-