«Արևներ» մանկապատանեկան մրցույթ–փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-9–ը

08.06.2015, 18:05
Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-9–ը կանցկացվի «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ–փառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
«Արևներ» մանկապատանեկան մրցույթ–փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-9–ը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-9–ը կանցկացվի «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ–փառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Մրցույթ-փառատոնն անցկացվում է հայ ժամանակակից երգահանների կողմից նոր մանկական երգերի ստեղծման, տարածման, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործընթացը կազմակերպելու, մանկական համույթների երգացանկը հարստացնելու նպատակով:

Արհեստավարժ ժյուրիին մրցութային ստեղծագործությունները կներկայացվեն «Արևներ» մանկապատանեկան անսամբլի կատարմամբ՝ առանց հեղինակների անունների: -0-