ԼՂՀ նախագահը ծանոթացել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջի նորոգման գործընթացին

01.06.2015, 19:47
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված և նոր կառուցվող մասնաշենքերին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը ծանոթացել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջի նորոգման գործընթացին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված և նոր կառուցվող մասնաշենքերին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Արմեն Շահազիզյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այս կարեւոր ծրագրի իրականացման համար, ընդգծելով, որ նոր պայմաններում քոլեջն ավելի արդյունավետորեն կշարունակի իր աշխատանքը»,– ասվում է հաղորդագրությունում։

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-